Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն          «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին       Արդեն հայտնի է երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը    

21 հուլ 2022 11:37

Ալիևը շենացնում է գյուղերը.«Մեծ վերադարձ» օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Ծրագիրը, որն Ալիևը որակել է, որպես «մեծ վերադարձ», նախատեսում է «վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր ստպիված են եղել լքել իրենց հողերը տարիներ առաջ»:


Առաջին վերաբնակեցումն իրականացվել է Կովսական (Զանգելան) շրջանի Աղալի գյուղում, որը, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։


«Մեծ վերադարձ» հորջորջված ծրագրի շրջանակներում գյուղում բնակություն է հաստատել ընդամենը 58 հոգուց բաղկացած 10 ընտանիք: Նախատեսվում է, որ ևս 31 ընտանիք կտեղափոխվի Աղալի:


Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Աղալիում 200 առանձնատուն է կառուցվել՝ օգտագործելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էկոլոգիական ջեռուցման և խելացի լուսավորության համակարգեր։ Գյուղում կա 360 հոգու համար նախատեսված դպրոց, 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ, առողջարան, շուկաներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր