Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 հուլ 2022 12:29

Տեսանյութ.Այնքան են թուլացրել բանակն ու երկիրը, որ լուրջ չէ խոսել ինչ-որ բան հետ բերելու մասին.բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։


«Հաշվի առնելով, որ Փաշինյանը դրժել է Արցախի ճակատագրի և խաղաղության դարաշրջանի մասին խոստումները, որ տվել էր ընտրությունների ժամանակ, ուստի նա չունի ժողովրդի կողմից բանակցություններ վարելու մանդատ։ Եվ իշխանափոխության դեպքում, հաջորդ իշխանությունը պետք է նրա բոլոր պայմանավորվածությունները համարի առ ոչինչ։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի ինչը՞ չեղարկենք, բացի գերիների վերադարձի մասին կետից մնացածն արդեն իրականացվել է։ Նոյեմբերի 9-ը մեզ համար անընդունելի, դավաճանական ու կապիտուլյացիոն փաստաթուղթ է, սակայն այնքան են թուլացրել բանակն ու երկիրը, որ լուրջ չէ խոսել ինչ-որ բան հետ բերելու մասին։ Հիմա սրանց պետք է հեռացնենք, որպեսզի նոր կապիտուլյացիան կանխենք»,-նշել է Սաղաթելյանը։ Անդրադառնալով Դիմադրության շարժման ապագա ծրագրերին, Սաղաթելյանը վստահեցրել է, որ հետքայլ չեն անելու և առնվանզ ՀՅԴ-ն, միայնակ, թե մյուս ուժերի հետ, գնալու է մինչև վերջ․


«Ով հետքայլ անի, Նիկոլ է»,-ասել է Սաղաթելյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր