Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

26 հուլ 2022 10:33

Կայուն տարածաշրջան Թուրքիային պետք չէ, այդ խաղաղությունը մեզ համար թուրքերը կարող են հանդուրժել մինչև առաջիկա ցեղասպանություն

Հաճախ մենք բուռն քննարկումներ ենք ունենում, թե ինչ է ուզում Թուրքիան մեր տարածաշրջանում և ինչպես պետք է հասկանալ նրա քայլերը։

Եթե փորձենք հետևել չինական հնագույն ստրատագեմաներից մեկին ու նստենք ժայռերի գլխին՝ հետևելով վագրերի կռվին, կհասկանանք, որ Թուրքիան նույն քաղաքականությունն է տանում, ինչ Իսրայելը։

Իսրայելի ազգային գաղափարախոսության և ռազմական դոկտրինում հստակ գրված է, որ չի կարող լինել զարգացող Իսրայել, եթե չկան արտաքին թշնամիներ։ Այսինքն հարևան ագրեսիան է Իսրայելի պետությանը զարգանալու և հաջողություններ գրանցելու միջոցներ ստեղծելու։ Մանրամասները շատ են։

Թուրքիան 1920-ականների իր 6 նետերի գաղափարախոսության մեջ չի թաքցրել, որ տարածաշրջանը մշտապես եռացող կաթսա է, հետևաբար պետք է միշտ այն տաք պահել։ 2000-ականներից իշխանության եկած Էրդողանն իր ռազմավարական պլանում և Ահմեթ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» աշխատությունում նշում են, որ Թուրքիայի տարածաշրջանային, նույնիսկ համաշխարհային հաջողության միակ ճանապարհը տարածաշրջանի մյուս երկրներում քաոս հրահրելն է։

Հետևենք Թուրքիայի հարևան երկրների վիճակին։ 2005-ից հետո գրեթե բոլոր երկրներում հաջորդաբար լրջագույն խնդիրներ են ստեղծվում, իսկ Թուրքիան ոչ միայն այդ երկրներին, այլև դրանց երբեմնի հաճախորդներին ապահովում է անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները՝ զենքից մինչև թեթև արդյունաբերություն։

Կայուն տարածաշրջան Թուրքիային ոչ մի կերպ պետք չի, հետևաբար հեքիաթներ են բոլոր այն պնդումները, թե մենք՝ հայերս, կհասնենք տևական խաղաղության։ Այդ խաղաղությունը մեզ համար թուրքերը կարող են հանդուրժել մինչև առաջիկա ցեղասպանություն՝ մինչև պատրաստվեն նոր քաոսներ ստեղծելու։

Մենք պարտավոր ենք հաշվարկներ անել ու քայլեր անել հենց այդ ուղղությամբ։

Նաիրի Հոխիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր