Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

27 հուլ 2022 12:34

Տեսանյութ․«Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում «մեղրամիս» է նկատվում»․ մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը

Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակությունն այս փուլում մեծացել է, որովհետև Մոսկվան փորձում է այլընտրանքային շուկաներ փնտրել սեփական ապրանքների համար, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել»,- այսօր՝ «Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։


«Ռուսաստանում ակտիվորեն աշխատում են Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման ուղղությամբ, որն անցնում է նար Ադրբեջանի տարածքով ։


«Երեկ ռուսական «Ведомости» թերթը հայտնել է, որ Ռուսաստանը որոշում է կայացրել 1,5 մլրդ դոլարի աջակցություն տալ Իրանին, որ կառուցվի Աստարաշ-Ռեշտ երկաթգծի մնացյալ հատվածը։ Այսինքն՝ Հյուսիս-հարավ միջանցքը ամբողջությամբ գործարկվի։ Այդ առումով տեսնում ենք, որ Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում որոշակի «մեղրամիս» է նկատվում»,- նկատել է քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր