Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

01 սեպ 2022 11:24

ՌԴ-ն ամենաշատն է շահագրգռված Նախիջևանի միջանցքի աշխատանքով, իսկ ՀՀ-ն դեմ է դրան՝ վախենալով իր տարածքային ամբողջականության դեմ նոր հարձակումից

Akcent.site-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են խոսել հեռախոսով, իսկ զանգերի արանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում հանդիպել է իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ և ընդունել Օմսկի մարզի պատվիրակությանը։


 Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ, դատելով մամուլի ծառայության աղքատ հաղորդագրությունից, քննարկել է ղարաբաղյան զինադադարը, իսկ Միշուստինի հետ տնտեսական կապերի ամրապնդումը։ Երկու թեմաներն էլ սերտորեն փոխկապակցված են. անհնար է մեծացնել առևտուրը Ռուսաստանի և Հայաստանի միջև, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցում ձեռք չի բերվել:


2022 թվականի առաջին կիսամյակում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 42%-ով հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Ապրանքների գրեթե ողջ հոսքն անցնում է վրաց-ռուսական սահմանով, որտեղ բեռնատարների բազմաթիվ կիլոմետրանոց  խցանումներ են լինում։ Մոսկվան հույս ունի Հայաստանի հետ արտաքին առևտրի կրկնապատկում, իսկ դրա համար անհրաժեշտ է վերականգնել Նախիջևանի (Զանգեզուր) տրանսպորտային միջանցքով երթևեկությունը, որը Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան կարող է միացնել Ռուսաստանի հետ։  Միջանցքի երկայնքով երթևեկությունը սառեցվել է 1994 թվականի ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը առաջարկել է վերականգնել միջանցքը։


 Հայաստանը դեմ է դրան վախենալով իր տարածքային ամբողջականության դեմ նոր հարձակումից։ Հայկական կողմը պահանջում է, որ ճանապարհին անցակետեր լինեն, իսկ Ադրբեջանը դեմ է անցակետի տեղադրմանը։ Այս վեճի դատավորը պետք է լինի Ռուսաստանը, որն ամենաշատն է շահագրգռված Նախիջևանի միջանցքի աշխատանքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր