Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

01 դեկ 2021 14:20

Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց Հյուսիս-Հարավ-ին միանալու շնորհիվ

Եվրասիական զարգացման բանկը գնահատել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ներուժը բացվելիք հնարավորությունների համատեքստում։
«Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ միջանցքը Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով կապում է սկանդինավյան երկրները և ԵԱՏՄ հյուսիս-արևմտյան հատվածը Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի պետությունների հետ։

Միջանցքը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային և գետային տրանսպորտի ենթակառուցվածքներ»,- ասված է բանկի ուսումնասիրության մեջ։
Նշվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետության՝ արտաքին շուկաների հետ տրանսպորտային կապերի զարգացման համար։
««Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը շինարարության վերջնական փուլում է և պետք է կապի Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարող է համալրվել Քվեշեթի-Կոբի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածով, որից 10 կմ-ն Վրաստանի տարածքով անցնող թունելն է։ Այն նոր հեռանկարներ կբացի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի հնարավորությունների զարգացման, հայկական ապրանքների արտաքին շուկաներ մուտքի համար։ Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու արդյունքում։ Հնդկաստանն ու Իրանը ակտիվորեն աջակցում են այս նախաձեռնությանը։ Այս տարվա մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ Հայաստանի միացումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին կարող է իրականացվել Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով»,- նշվում  է հետազոտության մեջ։
Ըստ ուսումնասիրության, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Իրանը կկարողանա դիվերսիֆիկացնել Ռուսաստան և Եվրոպա ապրանքների արտահանման ուղիները։ Այս պահին Իրանի և Ռուսաստանի միջև հիմնական առևտուրն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, մինչդեռ իրանական ապրանքները Եվրոպա առաքվում են Թուրքիայի տարածքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր