Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 հուլ 2022 12:10

Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմին

Ադրբեջանը այս պահին իրականացնում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում Արցախի գրավյալ տարածքներում, որոնք ամբողջության մեջ օղակ են ստեղծում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքների շուրջ։ Եթե ուշադրություն դարձնեք Sputnik Արմենիա-ի հրապարակած գրաֆիկական քարտեզին, կնկատեք, որ առնվազն 4 ճանապարհ ուղղակիորեն մոտենում ու հատվում է ՀՀ արևելյան առաջնագծին՝ Սյունիքի մարզին և Ջերմուկին։
 
Ադրբեջանի կողմից կառուցվող բոլոր ավտոճանապարհները նախևառաջ ունեն ռազմական նշանակություն, կառուցվում են այդ չափանիշներով, և դրանց շինարարությունը հիմնականում իրականացնում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։ Բոլոր ճանապարհների շինարարության վերջնաժամկետ է նշված 2025-ի ամառը՝ ռուս խաղաղապահների առաքելության առաջին ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ։ Ռուսաստանը չի թաքցնում, որ 2025-ից հետո մնալու է Արցախում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհներ են կառուցում Արցախի ու Սյունիքի շուրջը։ 2025-ից առաջ, սակայն, կա ևս առնվազն 2,5 տարի։ Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմը։

 Նաիրի Հոխիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր