Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

29 հուլ 2022 13:02

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ալիևները կրկին հարձակվելու են ՀՀ-ի վրա, եթե նրանց պետք լինի ուշադրությունը շեղել ներքին տարաձայնություններից.Le Figaro

Եվրամիությունն ինքն իրեն անկյուն քշեց՝ հրաժարվելով Ռուսաստանից գազ գնել, այս կարևոր ապրանքի համար դիմելով Ադրբեջանին։ Բայց Բաքվի հակառակորդները Բրյուսելին հիշեցրեցնում են իր իսկ խոսքերը: Նրանց տրամաբանությունը հետևյալն է՝ «քանի որ գազը գնում ես միայն «դեմոկրատներից», ուրեմն Իլհամ Ալիևից մի գնիր այն»։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն։


«Ալիևի ռեժիմը վտանգ է ներկայացնում ոչ միայն սեփական ժողովրդի, այլև հարևան երկրի՝ Հայաստանի համար: 2020 թվականին այն արդեն հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի կողմից առանց որևէ պատճառաբանության: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ալիևները կրկին հարձակվելու են Հայաստանի վրա, եթե նրանց պետք լինի ուշադրությունը շեղել ներքին տարաձայնություններից: Համաշխարհային հանրությունը և հատկապես հարևան երկրները պետք է ուշադիր հետևեն Ադրբեջանում անկարգությունների և բռնաճնշումների մակարդակին:


Ուժեղ պետություն և տնտեսություն կառուցելու Ալիևների ցանկությունը ոչ մեկին չպետք է խաբի։ Եվրոպան հիմնավոր պատճառներ չունի համաշխարհային ասպարեզում նման կասկածելի խաղացողի դիմելու համար։ Կան նավթ մատակարարելու ավելի խոստումնալից եղանակներ՝ լինի խողովակաշարերի միջոցով, թե հեղուկ գազը ծովով փոխանցելով Հյուսիսային Աֆրիկայից, Արևելյան Միջերկրականից, Պարսից ծոցից և այլ վայրերից:


Եվ եթե Եվրոպան, այնուամենայնիվ, Ադրբեջանից որոշակի բնական գազ ստանա, ապա նման աղբյուրի ընտրության անբարոյականությունը ակնհայտ կլինի բոլորի համար։ Նման գործարքը համադրելի չի լինի եվրոպական խնդիրների համար։ Եվ, իհարկե, ադրբեջանական գազի նման աննշան քանակությունը հուշում է, որ չարժե դրա դիմաց սատանային վաճառել արդեն իսկ մեղքերով ծանրաբեռնված Եվրոպայի հոգին», - գրում է Le Figaro-ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր