Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 օգոս 2022 16:55

Արցախն իսկապես բարդ վիճակում է, բայց հերիք է ամեն մեկն իրեն հայրենասերի տեղ դնի ու խաղեր խաղա , զզվել ենք այդ ամենից

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է, ընդհանուր առմամբ հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի զինուժի կողմից առաջխաղացման փորձերին, նա ասաց. «Ընդհանուր առմամբ, որպեսզի ամեն ինչ լինի մաքսիմալ ճշգրիտ եւ իրականությանը համապատասխան, պետք է բացառապես հետեւել պաշտոնական լրահոսին: Հիմա դժբախտաբար, նորից ականատես ենք լինում տարբեր մարդկանց կարծիքներին, շահարկումներին, նորից բուսնում են ինչ-որ դեմագոգներ, փորձում են հիշել սա կամ նա: Կարծես իրենց պատրվակ է պետք իրենց ոչ նորմալ, երբեմն էմոցիոնալ, երբեմն մի քիչ իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող կարծիքները ներկայացնելու համար: Դա ճիշտ չէ, Արցախն իսկապես բարդ վիճակում է: Դա չի նշանակում, որ ամեն անգամ մի աննորմալ քոմենթ պետք է գրեն, հերիք է, զզվել ենք այդ ամենից: Հերիք է ամեն մեկն իրեն հայրենասերի տեղ դնի ու խաղաղ այդ խաղը:


Բնական է, որ սա ոչ մի բանով պայմանավորված չէ, դա Ադրբեջանի պետության էությունն է: Երբեմն տարակուսանք են առաջացնում նման հարցադրումները, թե ինչու են այսպես արել: Իսկ ինչո՞ւ չպետք է անեն, եթե նույն նպատակն է, նույն հակառակորդն ու թշնամին է, ունի նույն նպատակները, ինչու չպետք է դիմի տարբեր սադրանքների: Իհարկե, դիմելու է, հետեւաբար, պետք է պինդ լինենք հասկանանք, որ կան բոլոր հնարավորությունները պահպանելու Արցախը, թույլ չտալ, որ նրանց ծրագրերն իրականություն դառնան: բայց որպեսզի դա տեղի ունենա, մեզ պետք է ճիշտ ձեւով պահենք: Պետք է լինենք սթափ, չենթարկվենք տարբեր սադրանքների, առավել եւս խուճապի, հասկանանք, որ մեն-մենակ չենք եւ ըստ այդմ, մեր կյանքն ու քայլերը ձեռնարկենք: Եվ ամենակարեւորը, հնարավորինս հեռու լինենք դեմագոգներից եւ տարբեր տիպի ֆեյսբուքյան ստրատեգներից»:


Արցախի ԱԳ նախարարը հստակեցրեց,ո ր Ադրբեջանի գերնպատակը Արցախը հայաթափելն է. «Իրենք ընդհանրապես ուզում են, որ Արցախում հայ չմնա: Սա նաեւ ակնհայտորեն հարված է ռուս խաղաղապահությանը, որովհետեւ որեւէ հիմք չկա նման սադրանքների դիմելու: Այդ հիմքը միայն իրենց ծրագրերն ու ատելությունն են: Արցախը զբաղվում է իր առօրյայով, մարդիկ սադրանքների չեն դիմում, խաղաղապահներն իրականացնում են իրենց ծառայությունը, հետեւաբար, այն, ինչ տեղի է ունենում, դա նրանց հայատյած ծրագրերի ու ատելության արդյունք է: Այնուամենայնիվ, մենք պետք է զուսպ լինենք, հասկանանք, որ իրավիճակը բարդ է, բայց կրիտիկական չէ: Երբեւիցե չընկնենք խուճապի մեջ, որովհետեւ խուճապն արդեն պարտություն է: Ամենակարեւորը, որ մեր ՊԲ-ի տղաները կանգնած են իրենց տեղում, խաղաղապահները իրենց տեղում»:


Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր