Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 օգոս 2022 14:36

Տեսանյութ.Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերն ու լարումները, կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Հայաստանն ակնհայտորեն չունի գերագույն գլխավոր հրամանատար. մենք ապրում ենք լարված և պատասխանատու ժամանակաշրջան»,-  այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ այս շրջանում անհրաժեշտ է հաղթահարել ներքին բևեռվածությունն ու բաժանումները, հայհոյախոսությունը, ցավը և քաղաքական նոր լուծումներ գտնել:

«Եթե այս ինքնահոսը շարունակվի, ապա հրամանատրության չհրապարակված համաձայնություններով, կառավարական նիստերի միջոցով դեպի Բաքու ուղարկվող ազդակներով մեր ինքնիշխանությունը կնվազի և մեր տարածքային ամբողջականությունը գնալով կկրճատի, մեր հանրապետության մի մասը և Արցախը բռնազավթված են, դա կօրինականացվի… Սա մեկ հոգու ահազանգ չէ, ես մենակ չեմ… Օրինաչափություն չէ այն, ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, ավելի քան 4 հազար զոհեր… Քստմնելի է, որ մեր հայրենիքից վտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները: Անընդունելի է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ:
 
Բոլոր արատները, որ կային նախկինների օրոք, կան, այսօր ևս, և դա օրիաչափ չէ: Հայաստանն այսօր ունի տապալված ղեկավար (ցավում եմ դրա համար), որը խուսափում է զրույցից իր ժողովրդի հետ և բաժանարար գծեր է դնում՝ «սև» ու «սպիտակ»: Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները, և կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր