Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 օգոս 2022 12:12

«Կա՛մ մի ահազանգեք ձեզ մոտ տեղի ունեցած խնդիրների մասին, կա՛մ տեր կանգնեք ձեր խոսքին»․ Հոխիկյան

Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


"Օգոստոսի 5-ի երեկոյան ինձ զանգում են Արցախի Քաշաթաղի շրջանից, պատմում, որ Աղավնոյում թալան է, որ լավ կլինի, խնդրի մասին բարձրաձայնեմ։


Ես զանգում եմ Աղավնոյի գյուղապետին, կրկին ստանում եմ հաստատում, որ եղել են թալանի դեպքեր։ Ընթացքում տեղեկանում եմ, որ նույնպիսի խնդրի՝ թալանի մասին պատմել են նաև Սոֆյա Հովսեփյանին։ Բարձրաձայնում եմ այդ մասին։ Հետո հանկարծ արձագանքում է Արցախի ոստիկանությունը, և պարզվում է, որ Սոֆյա Հովսեփյանը և Նաիրի Հոխիկյանը ստում են։


Նույնիսկ Արցախի Artsakhpress-ն է հատուկ անդրադարձ անում, Արցախի խորհրդարանի ինչ-որ պատգամավոր է ինձ հատուկ անդրադառնում ու մեղադրանքներ հնչեցնում, իսկ այն մարդիկ, որոնք ինձ զանգել ու պատմել են թալանի մասին, հանկարծ լռել են կամ լռեցվել։ Մարդիկ, որոնք ինձ զանգելու պահին մասնակցել են խոսակցությանը, հանկարծ միանգամից մոռանում են ամեն ինչ ու ոգևորվում ինձ ուղղված մեղադրանքներով։


Ու դա անում են այն Աղավնոյի այն բնակիչները, որոնց համար տևական ժամանակ ես ջանք չեմ խնայում։


Սիրելի հայրենակիցներ, կամ մի ահազանգեք ձեզ մոտ տեղի ունեցած խնդիրների մասին կամ տեր կանգնեք ձեր խոսքին։


Ես վստահ եմ, որ գոնե Աղավնոյի գյուղապետը կհաստատի իր իսկ ասած խոսքերը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր