Ձեզ դո՞ւր է գալիս խեղճ լինել, չե՞ք ափսոսում կորցնել երիտասարդ տղաներին, ձեր իրավունքն է, անձամբ ես միշտ խփում եմ թշնամիներին

Երեկ Արցախում տեղի ունեցած դեպքերի մասին հակիրճ կասեմ: Եբրայերեն մի ասացվածք կա "אם אנחנו לא בשביל עצמנו, אז מי בשבילנו", որ թարգմանվում է այսպես. «Եթե ոչ մենք ինքներս մեզ համար, ապա ո՞վ մեզ համար»: Երբեմն ինձ թվում է, որ այդ դարձվածքը, ներեցեք, պետք է անջնջելի դաջել յուրաքանչյուրի ճակատին: Ես Հայաստանի մասին եմ ասում: Քանի դեռ ժողովուրդը և նրա առաջնորդները չեն հասկանա, որ դուք ոչ ոքի պետք չեք և ոչ ոք ձեզ չի պաշտպանի (եթե անգամ խոստացել է), դուք միշտ կլինեք խոցելի վիճակում:
Քանի դեռ չեք սովորի նախաձեռնություն և ռիսկի դիմելու համարձակություն դրսևորել, դարձյալ թույլ կմնաք, նախահարձակ չեք լինի թշնամու նկատմամբ բոլոր ճակատներում (առաջին հերթին դիվանագիտական և փիար)՝ էլի թույլ կմնաք: Ձեզ դո՞ւր է գալիս խեղճ լինել, չե՞ք ափսոսում կորցնել երիտասարդ տղաներին, ձեր իրավունքն է: Անձամբ ես միշտ խփում եմ թշնամիներին իմ համեստ ուժերի չափով, երբեք կանգ չեմ առնում, եթե անգամ թշնամին ժամանակավոր սսկվել է. նրանք միշտ պետք է հիշեն, որ ես իրենց թիկունքում եմ: Եվ իմ արդյունքները դուք գիտեք: