Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար       Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում    

08 օգոս 2022 12:19

Տեսանյութ «Պետք է փորձենք պաշտպանել բնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդ գյուղերում». Արթուր Այվազյան

Ինչպես հայտնել էինք, Բերձորի և Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար: Մանախ մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ստեղված իրավիճակին, ասել է հետևյալը. «Գնում են այնտեղ, մարդկանց խաբում՝ հեսա ռուսական զորքերը դուրս կգան, կմնաք թուրք հետ դեմ հանդիման, ով տներն այրեց՝ փոխհատուցում չի ստանալու... Այո՛, դժվար է լինելու թուրքին դիմագրավել այս պայմաններում, բայց պարտավոր ենք դա կատարել»: Դիմելով մտահոգ ազատամարտիկներին՝ Մանախը նշել է. «Վաղը ժամը 11:00-ին ես լինելու եմ ՀՀ ՊՆ վարչական շենքի դիմաց: Ովքեր պատրաստ են, թող միանան ինձ, պետք է դիմենք ՊՆ-ին՝ ընդառաջ գալու՝ գյուղերի պաշտպանությունը կազմակերպելու համար: Պետք է փորձենք պաշտպանել այդ երեք գյուղերում գտնվող ազգաբնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդտեղ»:

:

Video Player

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր