Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

12 օգոս 2022 18:03

Իրանը՝ ռուս-թուրքական տանդեմին.Իրանը փակուղային իրավիճակ է ստեղծել Պուտինի համար

Դավիթ Ջամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը փակուղային իրավիճակ է ստեղծել Պուտինի համար

Իրանը Հայաստանի հետ պետական սահմանը ցանկացած գնով պահելու պատրաստակամության մասին հայտարարություններով, ըստ էության փակուղային իրավիճակ ստեղծեց Ռուսաստանի և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։

Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում առկա բավական լուրջ խնդիրները հաղթահարելու համար Պուտինը ակնկալում է Թուրքիայի նախագահի ավելի լայն աջակցություն։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դրա դիմաց Պուտինը՝ Էրդողանին խոսք է տվել բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։

Իրանի կոշտ արձագանքից հետո սակայն, Պուտինը հայտնվել է անհարմար վիճակում։ Հանդիպելով լուրջ խոչընդոտի ռուս-թուրքական տանդեմը և մասնավորապես Պուտինը պատրաստ է դիմել ամենաստոր սադրանքների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր