Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

13 օգոս 2022 19:10

Ապոկալիպսիս Եվրոպայում՝ ռեկորդային շոգի պատճառով

Եվրոպայում ռեկորդային շոգի պատճառով սկսվել են համատարած անտառային հրդեհներ, որոնք մասնագետները համեմատում են ապոկալիպսիսի հետ: Բնական աղետների մասին, որոնք պատել են գրեթե ողջ Եվրոպան, հայտնում է Daily Mail-ը:

Ֆրանսիայի իշխանությունները ստիպված են եղել ներգրավել այլ երկրների փորձագետների՝ հրդեհները մարելու համար։ Ժիրոնդի դեպարտամենտում բռնկված հրդեհը մարելուն այս պահին օգնում են փրկարարներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Իտալիայից։ 2022 թվականին Ֆրանսիայում այրվել է ավելի քան 60,000 հեկտար, ինչը վեց անգամ ավելի է, քան 2006-2021 թվականների միջին ցուցանիշը`ըստ Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի: Ժիրոնդում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճան Ցելսիուսի:

Շվեյցարիայում անոմալ շոգի պատճառով երկու հազար տարի սառույցով պատված լեռնանցքում հալոցք է սկսվել: Իտալիան նույնպես ապրում է իր ամենավատ երաշտը վերջին յոթ տասնամյակի ընթացքում: Օդրա գետում, որը հոսում է Չեխիայով, Լեհաստանով և Գերմանիայով, մի քանի տոննա ձուկ է սատկել: Տեղի բնակիչներին արգելվել է լողալ ջրամբարում, իսկ լեհական բանակը ներգրավվել է սատկած ձկների դեմ պայքարում։ Հռենոս գետում ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչը խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը և բարդացրել ածխի և բենզինի մատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր