Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

27 օգոս 2022 13:36

Հաջիևը հայտարարել է Ադրբեջանի և ՀՊ-ի միջև բանակցությունների ուղղությունները.Իսկ ահա Կառավարությունից չեն մեկնաբանում տեղեկությունները

Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ուղղությունները.


«Այս ամսվա վերջին Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը:Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի կազմակերպել աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման համար։


Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում, կքննարկեն տրանսպորտային կապի և սահմանազատման հարցերը»,- ասել է նա:
Իսկ ահա Կառավարությունից չեն մեկնաբանում տեղեկությունները, որ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Խաղաղության պայմանագիրը։


Նշենք, որ նման տեղեկատվություն տարածել է ադրբեջանական կողմը՝ հղում կատարելով այդ երկրի նախագահի օգնականին։


«Փաստինֆո»-ն փորձել է պաշտոնական Երեւանի մեկնաբանությունը ստանալ հարցի վերաբերյալ։ «Նման տեղեկություն չունեմ, հանդիպումից հետո հաղորդագրություն կտարածվի մանրամասների վերաբերյալ»,-«Փաստինֆո»-ին ասացին ՀՀ կառավարությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր