Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

29 օգոս 2022 15:34

Հանդիպումից լավ բան ակնկալել չի կարելի

Փաշինյանի որեւէ հանդիպումից լավ բան ակնկալել չի կարելի։ Այս մասին 24News-ին ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ բանակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ դատելով նաեւ տարբեր մակարդակի ադրբեջանական պաշտոնյաների՝ բանակցային օրակարգի վերաբերյալ հայտարարություններից՝ Հայաստանի համար օրակարգ, նույնիսկ նախապայման հանդիսացող հայ գերիների վերադարձի, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների հեռացման հարցերը չեն քննարկվելու։


Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», - հայտարարել  է ԱՄՆ պետական քարտուղարությունը։


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով ԱՄՆ հայտարարությանը, նշել էր, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», - ընդգծել էր նա։


Անդրադառնալով Ռիքերի նշանակմանը և ադրբեջանական կողմի հայտարարությանը՝ Հայկ Մամիջանյանն ասել է, որ համանախագահի նշանակումը, իհարկե, ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի վրա։ «Տեսնենք՝ ինչ կլինի։ Տեսնենք՝ ԱՄՆ-ի արձագանքն ինչպիսին կլինի», - եզրափակել է պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր