Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 սեպ 2022 13:18

Այո, ունենք մտավախություններ, բայց այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ. Ֆիդանյանը՝ Վեդիի միջադեպի մասին

Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով-ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի քաղաքացիենրի մասնակցությամբ միջադեպին:


«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ, մի խումբ մարդկանց միջեւ քաշքշուկ է, վիճաբանություն է, որին արձագանքել է ոստիկանությունը»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ ականատեսները նշում են, թե բավական երկար ժամանակ ոստիկանները ներկա են եղել եւ ոչ մի գործողություն չեն արել, փոխոստիկանապետը կոչ արել չվկայակոչել անանուն աղբյուրների:


«Բոլոր հանգամանքները կպարզենք եւ կներկայացնենք: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ»,-ասաց նա:


Հարցին, թե մտավախություն չկա՞, որ էլի նույն վիճաբանությունը կշարունակվի նույն մարդկանց միջեւ, Ֆիդանյանը պատասխանեց. «Մտավախություններ կան, իհարկե, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Այսինքն եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ: Եթե չկան հիմքեր, պետք է ազատ արձակվեն անհապաղ»:


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։  Վեդու կայարանում թուրքերը հայհոյել են հայերին։


ՔԿ-ից հայտնել են, որ միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր