Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 սեպ 2022 12:46

Որդուն սովամահ արած մայրը ցմահ ազատազրկման է դատապարտվել,իսկ ամուսինը ավելի մեծ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել

Մեկուկես տարեկան տղան մահացել է հյուծվածությունից, մայրը նրան կերակրում էր միայն հում բանջարեղենով եւ մրգերով, հայտնում է New York Post-ը։
Ֆլորիդայում 38-ամյա կինը երկու 30 տարվա ազատազրկման է դատապարտվել ծանրացնող հանգամանքներում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:


Ոստիկանները պարզել են, որ ընտանիքի բոլոր երեխաները տառապել են թերսնումից, երեխաների մայրն ու հայրը խիստ բուսակերական սննդակարգի են հետեւել եւ ստիպել են երեխաներին նույնը անել։




Ամերիկուհու կրտսեր որդին մահացել էր 2019 թ. սեպտեմբերին, բժշկական հետազոտությունը պարզել է, որ մահվան պահին մեկուկես տարեկան տղան ընդամենը ութ կիլոգրամ էր կշռում։ Սպանության մեջ մեղադրվողը խոստովանել է, որ երեխային կերակրել է միայն բանջարեղենով եւ մրգերով, երբեմն էլ կրծքի կաթ է տվել։ Տղան մահացել է հյուծվածության հետեւանքով առաջացած բարդություններից։


Վեգան կնոջ ամուսինը եւս հետաքննության տակ է, բացի սպանության մեղադրանքներից, նա կասկածվում է ավելի մեծ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր