ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

02 սեպ 2022 12:29

Թե ում է փոխանցելու իր բոլոր ռուսական ակտիվները Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո.РБК

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։


«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։


Անցյալ տարի Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել էր 1 միլիարդ դոլար։


Նախօրեին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։  «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Վարդանյանը։


Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։


Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։


Վարդանյանը շնորհակալություն  է հայտնել  ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:


Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։


Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝  ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր