Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

07 սեպ 2022 13:11

Մտավախություն կա, որ ստեղծված համաշխարհային լարվածությունը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման

Միջազգային հանրության եւ Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը ուկրաինական հարցի վրա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը բաղկացած է դժվար ժամանակների շղթայից եւ հաջորդականությունից, ուստի  ցանկացած ճգնաժամային իրավիճակ նոր սպառնալիքներ է բերում եւ բացում նոր հնարավորություններ։ «Մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն, քանի որ այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, եւ դրանք անվտանգության հետ կապված մարտահրավերներ են, գնալով սրվում են։ Դա պայմանավորված է ստեղծված իրավիճակով»,-ասել է նա։  «Մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը»,-հավելել է Փաշինյանը։ 

Նա հիշեցրել է, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել 2020 թվականին, երբ Ադրբեջանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության եւ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է  կորոնավիրուսային համավարակի վրա, պատերազմ է սկսել։ «Մենք հուսով ենք, որ սերտ համագործակցելով միջազգային գործընկերների եւ Ռուսաստանի հետ՝ Հայաստանը կկարողանա կառավարել իրավիճակը տարածաշրջանում։ Սա կարեւոր է նաեւ համաշխարհային անվտանգության համար»,-հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր