Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

07 սեպ 2022 15:05

Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ. Պուտին

Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգտակար է ռուսական բիզնեսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իրավիճակը, երբ ռուսական ընկերությունները որոշեցին Հայաստան տեղափոխվել։

«Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց, իսկ նրանք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, այնտեղ աշխատելը նպատակահարմար ու ձեռնտու լինի, ապա՝ ի սեր Աստծո։ Թող աշխատեն։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, ամեն ինչ մեր կողքին է, կարելի է աշխատել Երեւանում»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ եթե ռուսաստանցիների համար այսօր ավելի ձեռնտու եւ հարմար է այնտեղ աշխատել, ապա դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Ավելին, շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, ամեն ինչ աշխատում ու գործում է՝ չնայած պատժամիջոցներին։

«Կարելի է աշխատել Երեւանում, իսկ ապրել Մոսկվայում»,- հավելել է Պուտինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր