ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների ընտրություն՝ պատվո պահակային վաշտում ծառայություն անցնելու համար          Այնպիսի զգացողություն է, որ բոլորը պետք է լուծեն ՀՀ-ի խնդիրները, բացի իրենից. դժվար թե Պուտինը թույլ տա Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ–ից       ՀՀ-ն համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները, որը թույլ կտա զարգացնել հանրային առողջության հնարավոր վտանգները    

08 սեպ 2022 14:30

Աշխարհը ցնցված է Կարեն Խաչանովի հաղթանակով, սա ֆանտաստիկ է. համաշխարհային մամուլը հայազգի թենիսիստի աննախադեպ հաջողության մասին

Ռուսական   championat.com-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայազգի Կարեն Խաչանովի՝ US Open-ի 1/4 եզրափակչում տարած փայլուն հաղթանակին: Հոդվածի հեղինակը նաև մեջբերել է անվանի մասնագետների արձագանքները Խաչանովի հաղթանակին:


«Կարենը խաղի սկզբից մինչև վերջ շատ հետևողական խաղաց:  Վերջնամասում Կարենն արդեն ուներ առավելություն։ Խաչանովը ցույց տվեց իր լավագույն որակները՝ դա ֆանտաստիկ էր»,- ասել է թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը  ռուսական կայքին տված հարցազրույցում:


«Խաչանովը ամբողջ հանդիպման ընթացքում շատ հավաքված էր: Հեշտ չէր պահել դաշտը, երբ առաջին բրեյքն ես անում հինգերորդ սեթում և երբեք հետ չես նայում»,- գրել են Tennis Connected-ի լրագրողները:


«Խաչանովը հսկայական ջանքեր գործադրեց՝ դիմակայելու Նիկ Կիրյոսի փոթորկին հինգ սեթանոց խաղում: Կարենը տպավորիչ հանգստությամբ սահում էր ալիքների վրայով»,- ասում է հայտնի լրագրող Բեն Ռոտենբերգը:


«Շատ նյարդային խաղ էր:   Խաչանովը լավ դրսևորեց իրեն:  Նրան մինչ այդ էյսերը պակասում էին։ Այս անգամ նա փայլուն խաղարկեց:  30 էյս Կիրյոսի՝ 31-ի դիմաց – նրանք հավասար պայմաններում պայքարեցին: Սա մեծապես որոշեց նրա հաջողությունը, քանի որ Կարենը հաղթում էր իր խաղարկություններում: Նա կռվեց գազանի պես », – ասել է նախկին թենիսիստուհի և մեկնաբան Աննա Դմիտրիևան championat.com-ին :
«Կարենն ավելի կայուն էր և ավելի սահուն անցկացրեց հանդիպումը։ Նա ուներ խաղային ծրագիր, և գործեց դրա համաձայն », – ասել է Ելենա Վեսնինան:


«Կարենը կրկեսը վերածել է թենիսի խաղի». Ամբողջ համացանցը քննադատում է  նրանց, ովքեր  խրախուսում էին ավստրալացու գործողությունները՝ չնայած նրա խաղի բոլոր հրաշքներին։  Վերջին սեթում նա անհասանելի էր: Թվում էր, թե Կիրգյոսի ոչ մի գործողություն չի կարող ցնցել նրան», – հիացած գրել է էր Մարկ Մասթերսը:


«Լռի՛ր արդեն։ Նիկը բարկացրեց Կարենին ԱՄՆ բաց առաջնությունից հետո – 2020 – հակամարտությունը սկսվեց անհեթեթության պատճառով»,- սա Գրեգ Գրեյի անդրադարձն է:


«Կիրյոսի թիկունքում ոչ միայն հանդիսատեսն էր, այլ նաև մեկնաբանները: Կարենի տաղանդի մասին ոչ ոք չխոսեց:  Նրանք այնպիսի զգացողություն ստեղծեցին, թե Նիկը պարտվեց, ոչ թե հաղթեց Կարենը»,- բարկացած գրել է Այուշ Բենգանին:
«20 հազար ծաղրածուներ եկել էին կրկես տեսնելու։ Բայց Կարենը այն վերածեց թենիսի հանդիպման»,- սա էլ օգտատերերից մեկի գնահատականն է։


«Ահա թե ինչպես են լեգենդները կերտվում. հաղթելով մեկին, ով մեղադրվում էր հարձակման մեջ, ով թքել էր մարդկանց վրա այս շաբաթվա սկզբին», – նշել է Twitter-ի ընթերցողներից մեկը:


«Եվ լեգենդն այստեղ հաշվարկված չէ գավաթներով, միլիոնավոր բաժանորդներով համացանցում և պայմանագրերով: Այս պահին սա թենիսի երկար ճանապարհի միայն մի մասն է: Բայց կարևոր է, թե ինչ որոշումներ ես կայացնում և ինչպես ես փորձում հաղթահարել ինքդ քեզ, որպեսզի վերադառնաս բարձունք. Խաչանովի պատմությունը հենց դրա մասին է»,- եզրափակել է հոդվածագիրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր