Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 սեպ 2022 15:30

Հայկ Մարությանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում Բագրևանդ թաղամասում անօրինական ռեստորանային համալիրի վերակառուցման թույլտվություն տալու համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ Հ․ Մարությանը, եթե նմանատիպ թղթեր էր ստորագրում, ապա օրերով ճշտում էր ամեն մի մանրուք, խորհրդակցում քաղաքապետարանում իրեն վստահելի մարդկանց հետ, նոր հետո «դաբրո էր տալիս»։


SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել Հ․ Մարությանի տեսակետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր