Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

10 սեպ 2022 11:49

Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել,4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա

Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ  «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»- ն  մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:


-Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ  նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել:


-Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի:


-Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »:  Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները:


-Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն:


-Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու:


-Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա:


-Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել:


-Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա  նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել:


-Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել...


-Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա:


-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի:


-Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թղ ասի՝ էս մարդն ա արել:


-Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են:


-Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի,  4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա:


-Անգամ Փաշինյա՞նը:


-Ես կռվող տղա եմ,  երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր