Ադրբեջանցիները չեն թողնում անգամ շտապօգնությանը անցնել այդ ճանապարհով և օգնություն ցույց տալ վիրավորներին.հասկացա՞ք, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները չէր կարելի տալ թշնամուն

Հարց 1. Գոնե հիմա հասկացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն։
Հարց 2. Ճանապարհը տալուց հետո ինչո՞ւ է նոր ճանապարհը կառուցվել թշնամու քթի տակ, նրա համար հեշտ՝ անզեն աչքով դիտարկելի և մեր մեքենաների խոցման համար հարմար տեղանքով։
Հիշեցնեմ, որ Կապան-Ճակատեն ճանապարհը միակ ճանապարհն է, որով Կապանից կարելի է հասնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ սահմանամերձ դարձած, սահմանին կպած գյուղերը»։