Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

14 սեպ 2022 12:10

Կօգնե՞ն արդյոք ՀՀ-ին Եվրամիությունը, ՀԱՊԿ-ն,ԱՄՆ-ն ու Թուրքիան այս պատերազմում՝իհարկե, ոչ.ՀԱՊԿ-ի անդամների մեծամասնությունը Բաքվի կողմն է

«Հրապարակի» զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։


-Ադրբեջանը պատերազմ է հրահրել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ձեր կարծիքով, Հայաստանը մենակ կմնա՞, մեր դաշնակիցները մեզ չե՞ն աջակցի։


-Փաշինյանի Եվրաատլանտյան ինտեգրացիա՝ ահա Հայաստանի արդյունքը։ Կօգնե՞ն արդյոք Եվրամիությունը, ԱՄՆ-ն ու Թուրքիան Հայաստանին պատերազմել Ադրբեջանի դեմ՝ ոչ։ Կօգնի՞ ՀԱՊԿ-ը՝ ոչ։ Ո՞վ կփրկի, մնում են Ռուսաստանի խաղաղապահները, որոնցից Փաշինյանը որոշել է ազատվել՝ տանելով խաղաղապահության հարցը ՄԱԿ-ի դաշտ։ Բայց նույնիսկ նրանք արդեն չեն փրկի։


-Իսկ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի օգնի։


-Որովհետև ՀԱՊԿ-ի անդամների մեծամասնությունը Բաքվի կողմն է, իսկ որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսով։


-Իսկ մի՞թե Կրեմլը չի գլխավոր թելադրողը ՀԱՊԿ-ում։


-Ոչ, Կրեմլը չի կարող թելադրել ՀԱՊԿ-ում, թե կոնսենսուսը ինչպիսին պիտի լինի վերջնարդյունքում։


-Ստացվում է, որ Ռուսաստանն իր իսկ ստեղծած կառույցում չի՞ կարողանում օրակարգ թելադրել։


-Չի կարող թելադրել, քանի որ չեն լսում։ Թե՞ ուզում եք ասել, որ Կրեմլն է ստիպել Փաշինյանին բանակցություններ վարել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, Կրեմլն է ստիպում պահպանել ամերիկյան բիոլաբորատորիաները Հայաստանում և Արտաքին գործերի նախարար նշանակել մի մարդու, որը հրապարակային ձևով այրել է Ռուսաստանի Դաշնության դրոշը։


-Ուզում եք ասել, որ ՀԱՊԿ-ը չգործո՞ղ կառույց է։


-ՀԱՊԿ-ը մեռած կազմակերպություն է՝ չնայած տարվա սկզբին Ղազախստանում ունեցած հաջողությունը։


-Բացի ՀԱՊԿ-ը, Հայաստանը և Ռուսաստանն ունեն փոխօգնության դաշնակցային պայմանագիր։ Արդյոք այդ պայմանագրի շրջանակներո՞ւմ էլ ռուսական կողմը չի կարող օգնել Հայաստանին։


-Գործող են միայն երկկողմ պայմանագրերը, այո՛։ Փաշինյանն արդեն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով օգնություն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։ Որպեսզի այդ դիմումն ունենա ապացուցողական բազա, պետք են Ադրբեջանի հետ ռեգուլյար սահման և Ռուսաստանի բանակը՝ այնտեղ։ Այս պահին դա չկա և կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ չի լինի։


-Կարծես քաղաքական շանտաժի տարրեր կան, չե՞ք կարծում, պրն Կոլերով։


-Ո՞րն է շանտաժը, որ Հայաստանին հստակ սահմաննե՞ր են պետք։ Հայաստանը Ադրբեջանի հետ պաշտոնական սահման չունի, նույնիսկ բանակցությունները դրա շուրջ չեն սկսել (նկատի ունի սահմանազատման աշխատանքները՝ Հ․Ա․)։


-Ռուսական կողմը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հրադադարի մասին, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է ռազմակական գործողությունները Հայաստանի սուվերեն տարածքում։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի հարգում Կրեմլի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը։


-Բաքուն պատերազմական գործողությունները սկսելու մեջ մեղադրում է Երևանին, դե, իսկ Ռուսաստանին էլ հազվադեպ է լսում։


-Իսկ մտավախություն չունե՞ք, որ պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող ՀԱՊԿ-ը մի օր կդառնա հակառուսական կառույց։ Ինչպես հասկացա, ՀԱՊԿ-ում Բաքուն է թելադրողը, այն դեպքում, երբ Կրեմլը որոշումների վրա ազդել չի կարող։


-Իմաստ չունի Բաքվի նկատմամբ Կրեմլի խանդը առաջացնել։ Հայերի փոխարեն նա Հայաստանը չի պաշտպանի։


-Մենք չենք ասում պաշտպանեք մեզ մեր փոխարեն, հարցնո՞ւմ ենք, թե ինչո՞ւ չի աշխատում երկկողմանի փոխօգնության պայմանագիրը։


-Դրա համար էլ ասում եմ՝ ո՞ւր է Ձեր պաշտոնական սահմանը, ցույց տվեք այն։ Այն նույնիսկ տեղում չկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր