Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

15 սեպ 2022 10:33

Արցախաադրբեջանական սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում, ռուս խաղաղապահներին են միացել նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախից լուրեր ենք ստանում, որ վերջին օրերին սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ նախօրեին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին են միացել նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները:


Մեր աղբյուրներն ասում են, որ ռուսները փորձում են Արցախում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Վարդենիսում, երբ հայկական կողմը փորձել է ապավինել ռուս խաղաղապահների աջակցությանը և կորցրած դիրքերում մնացած մեր զոհերի մարմինները ստանալ, ռուսները մեկ-երկու փորձ են արել` մարմիններն ադրբեջանցիներից ստանալու, սակայն մերժվել են և ձեռքերը լվացել որևէ միջամտությունից: Հայկական կողմի մոտ էլ արդարացել են, թե` չենք կարող կոնֆլիկտի կողմ դառնալ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր