Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 սեպ 2022 13:31

Շամշադինցիներ զգուշացեք.Հետո հանկարծ չասեք ՝ «չենք իմացել, չեք զգուշացրել».դժգույն, հողեր են տալու դժբախտ գյուղերից

Շամշադինցինե՜ր, ԶԳՈՒՇԱՑԵ՜Ք:
ՄԱՀԱԲԵՐ, ԱԶԳԱՍՊԱՆ, ՀՈՂԱՏՈՒ «ԱՊԱԳԱ-ԿԱ»-ն թխկթխկացնում է Շամշադինի դուռը:
Ուզում են գալ մեր չքնաղ Շամշադին, որ ավիրեն ամեն ինչ, ոնց որ ավիրել են արդեն շատ տեղեր մեր Սուրբ Հայրենիքում:
ՔՊ ԴԱՎԱՃԱՆ ԱՂԱՆԴՈՎ Շամշադինում էլ են խնդիր դրել ջարդել, քանդել ինչ կա, չկա, սպանել հայերին, մայրերին թողնել առանց զավակ, կանանց՝ առանց ամուսին, խաչերը հանել, կիսալուսիններ դնել, վիշտ, կորուստ ու լաց բերել ու հանձնել թուրքին էղած-չեղածը, ինչպես դա անում են արդեն 4 տարի. եկած օրվանից ավիրում են մեր երկիրը:

Արդեն Տավուշի գլխավոր նիկոլները հայտարարել են, որ հողեր են տալու Տավուշից՝ դժգույն, դժբախտ գյուղեր:
Լավ իմացե՜ք, շամշադինցինե՜ր, որ Սյունիքի ու Վայոց Ձորի օրն են ձեզ գցելու: Մի գյուղից մյուս գյուղ թուրքական ԿՊՊ-ով եք անցնելու, 5 կմ ճանապարհը 2 ժամում եք հասնելու (Շուռնուխի պես), գյուղերը հայաթափվելու են: Թուրքերը կարևոր բարձունքները վերցնելու են ու հետո հարձակվեն Շամշադինի մյուս մասերի վրա, ինչպես դա անում են հիմա Սյունիքում , Վարդենիսում, Վայոց Ձորում:
Եթե դա եք ուզում, ընտրեք «Ապագա կա» - ին՝ մահաբերին: Այո՛, թուրքի համար ապագա կա: Ով թուրք է, ինքը շատ էլ ուրախ կլինի էս փոփոխություններին:

Ու մի մոռացեք, որ սատանան, որպեսզի մարդուն ֆռցնի, միշտ սկզբում կուտ է տալիս, պաշտոն է առաջարկում, հոսանք քաշել, ասֆալտ փռել է խոստանում…. , կուտը տալիս է, որ հետո գլխին սարքի:
Թմրանյութի առաջին դոզան միշտ անվճար են տալիս…. Հետո տունդ-տեղդ, ամեն սրբությունդ էլ ծախում ես՝ հերթական դոզայի համար:
Հետո հանկարծ չասեք . «Չենք իմացել, չեք զգուշացրել»:
 
Թերեզա Մխիթարյան
«Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր