Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. կտրել են ոտքերը, մատները, նաև մերկացրել են

«Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», - ասաց ԳՇ պետը։
Ադրբեջանի ԶՈՒ-ն վայրագություններ է իրագործել հայկական մարտական դիրքերում մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։
«Այդ նկարներն ու տեսանյութը ես բջջային հեռախոսում ունեմ, որը, ըստ ձեր ցանկության, կարող եմ ցուցադրել։ Ասում եմ՝ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ, գուցե, չկարողանան դիտել այդ վայրագությունները», - նշեց ԳՇ պետը։