Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

17 սեպ 2022 15:40

Հայրը տան բակում հայտնաբերել է պտտաձողից կախված 16-ամյա որդու դին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի, գրում է shamshyan-ը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, ով որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր