Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

19 սեպ 2022 14:55

Հայաստանում գերիշխող են դարձել հակառուսական տրամադրությունները, բնականաբար, ԱՄՆ-ը որոշել է օգտվել դրանից եւ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ նախընտրական քարոզչություն եւ հակառուսական տրամադրություններից օգտվելու ցանկություն։ Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։


Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները տեղի են ունենալու ընթացիկ տարվա նոյեմբերին։ Փելոսին ինքը, Երեւանում գտնվելով, ուղիղ հայտարարել է այն մասին, որ Կալիֆոռնիայի նահանգի բնակչության 40 տոկոսը էթնիկ հայեր են։ Ավելին, նա պատվիրակության կազմում ընդգրկել էր հայաբնակ նահանգների կոնգրեսականներին։


Քաղտեխնոլոգի խոսքով՝ ԱՄՆ-ում միշտ գնահատել են հայ համայնքին՝ որպես ռուսամետ։ «Իսկ հիմա Հայաստանում գերիշխող են դարձել հակառուսական տրամադրությունները։ Բնականաբար, ԱՄՆ-ը որոշել է օգտվել դրանից եւ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»,- նշել է փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր