Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

17 սեպ 2022 15:14

Պրոհայկական համակրանքներով Փելոսիի նպատակը մեկն է՝ ձայն է պետք նրանց. Նահանգները դեմ չեն, որ Մոսկվան անի կեղտոտ գործը, բայց դափնիներն իրենք են ուզում

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է այս հանգստյան օրերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սպասվող այցը Հայաստան։

«Նենսի Փելոսին գնում է Հայաստան: Իհարկե, մեր մեկնաբանները սկսեցին այս այցի հետևում փնտրել ինչ որ այնպիսի բան։ Թեև սկզբի համար երև անհրաժեշտ էր ծանոթանալ մի քանի բավականին հայտնի փաստերի, և մահճակալի տակ չփնտրել «գունավոր հեղափոխության» ևս մի ուրվական»,-գրել է փորձագետը։

Որպես առաջին փաստ՝ նա նշել է, որ Փելոսին հայտնի է (և ոչ առաջին անգամ) իր պրոհայկական համակրանքներով։

«Շատ երկար ժամանակ նա պաշտպանում էր 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն գաղափարը, և Բաքվում ԱՄՆ դեսպաններ նշանակելիս մահակներ էր դնում անիվների արանքում (ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակմանմիջադեպը) և կողմ էր Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղմանը (Ազատության աջակցության ակտի պահպանմանը, որն արգելափակում էր զենքի մատակարարումը Ադրբեջանին, բայց որը վերանայվել էր Բուշ կրտսերի օրոք): Փելոսին կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղում սոցիալական նախագծերի ամերիկյան բյուջետային ֆինանսավորման պահպանմանը։ Ընդհանուր առմամաբ նրա կողմնորոշումը հասկանալի է»,-գրում է փորձագետը։

Ըստ քաղաքագետի՝ երկրորդ հանգամանքն այն է, որ ԱՄՆ ընտրությունները մոտ են:

«Փելոսին գնում է ամերիկահայերի քվեների համար, և նրա հետ Երևան է ժամանելու հայկական արմատներով հայտնի կոնգրեսական Ջեքի Շփեյերը։ Կալիֆորնիայում, հատկապես Ֆրեզնոյում, չափազանց կարևոր է ԱՄՆ հայ քաղաքացիների ձայնը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ղարաբաղի թեման, նաև Ֆրանսիայում, կարևոր, թեև ոչ կրիտիկական ընտրական թեմա է»,-պարզաբանում է նա։

Ըստ Մարկեդոնովի՝ երրորդ փաստն այն է, որ ԱՄՆ-ը երբեք չի թաքցրել իր շահերը Կովկասում։

«Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ կարող են փոխարինել Ռուսաստանին։ Այս ժեստը գալիս է աստիճանաբար, առանց ֆանատիզմի։ Հատկանշական է, որ վերջին էսկալացիայի ժամանակ Նեդ Փրայսը Ռուսաստանին կոչ է արել «օգտագործել իր ազդեցությունը» հակամարտության կողմերի վրա։ Նահանգները դեմ չեն, որ Մոսկվան անի կեղտոտ գործը, բայց դափնիներն իրենք են ուզում։ Nothing personal just business! (Ոչ մի անձնական բան, միայն բիզնես): Նրանք չեն ցանկանա լուրջ կռվի մեջ մտնել, այլ՝ կանգնել կողքի, մտահոգություն հայտնել և ամբողջությամբ պոկել իրենց PR-ը։ Ուրեմն ո՞վ է մեզ խանգարում PR անել ու ակտիվ լինել։ Հարցը հռետորական է»,-նշում է նա։

Հերթականությամբ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, փորձագետն անվանել է այն փաստը, որ Հայաստանում ընդդիմությունն ավելի ռուսամետ է, քան իշխանությունը։

«Այնպես որ, եթե մայդան լինի, դա կլինի հակամայդան, թեև ես անձամբ շատ կասկածում եմ դրանում։ Իսկ անհրաժեշտության դեպքում ընդդիմությունըն էլ կհամագործակցի Նենսիի հետ»,-ասում է Մարկեդոնով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր