Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 սեպ 2022 12:45

Մեր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում մենք կօգտագործենք բոլոր կրակային ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը, սա բլեֆ չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին:


Այդ մասին նա ասել է այսօր առավոտյան՝ դիմելով ժողովրդին:


«Խոսքը մասնակի մոբիլիզացման մասին է: Այսինքն, զինվորական ծառայության կանցնեն նրանք, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում: Առաջին հերթին կզորակոչվեն հատուկ զինվորական որակավորում ունեցող զինված ուժերի զինծառայողները»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:


Նա նաև նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության համար երկրի բանակը կօգտագործի բոլոր զենքերը.


«Մեր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում մենք կօգտագործենք բոլոր կրակային ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը, սա բլեֆ չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր