Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 հուն 2019 14:03

Ամռանը Հայաստանը վերածվում է մի ծուղակի.Գներն ապշեցնում են.Ոչ, ես Հայաստան չեմ թռչի՝ Լոնդոնն ավելի էժան է

Դեպի Հայաստան և Հայաստանից ավիատոմսերի թանկ լինելու մասին բազմաթիվ անգամ է խոսվել: Օտարերկրյա, հատկապես՝ եվրոպացի զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու կարևորագույն գրավականներից մեկը մատչելի ավիատոմսերն են: Սակայն նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը և համեմատությունը ակնբախ են դարձնում, որ դեպի մեր երկիր և մեր երկրից ավիափոխադրումը, մեղմ ասած՝ մրցունակ չէ ամենամոտ հարևանների հետ համեմատած: Այդ մասին խոսել, բարձրաձայնել, ահազանգել են թե՛ տեղացի և թե՛ օտարերկրացի մասնագետները:
Օրերս խնդրին յուրահատուկ անդրադարձ կատարեց նաև բլոգեր, ճանապարհորդ, մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան Ալեքսանդր Լապշինը: Նա խնդիրը դիտարկել է զուտ որպես ճանապարհորդ և ներկայացրել իր եզրահանգումները և հաշվարկները, թե որքան է կարցնում մեր տնտեսությունը թանկ ավիատոմսերի պատճառով: Իսկ ճամփորդական փորձ Լապշինն ունի՝ եղել է աշխարհի ավելի քան 140 երկրում: Ի՞նչ է գրում նա:
«Ինձ առավոտյան իմ իսրայելցի ընկերը գրեց, որ հունիսին 1-2 շաբաթով հանգիստ է պլանավորում: Նա տեսավ, որ դեպի Հայաստան ավիատոմսերը հինգ անգամ ավելի թանկ են, քան դեպի ցանկացած եվրոպական մայրաքաղաք և արժեն այնքան, որքան արժե Իսրայելից Նյու Յորք թռչելը:
Եվ ես նրան առակելու փաստարկ չունեմ: Ամռանը Հայաստանը վերածվում է մի ծուղակի, որտեղ և որտեղից գրեթե անհնար է դառնում թռչելը: Գներն ապշեցնում են՝ Մոսկվայի տոմսը հետադարձով նվազագույնը $300 է, Եվրոպայի երկրներ՝ $400-իդ սկսած, Էմիրություններ՝ $500-ից սկսած: Նույնիսկ հարևան Թբիլիսի, որտեղ թռչելն ընդամենև 30 րոպե է տևում, հետադարձով տոմսն արժե $180-ից սկսած, գրողը տանի:
Դեպի Թել-Ավիվ հունիսին եվրոպական ցանկացած մայրաքաղաքից օդանավով ուղևորությունը կարժենա ոչ ավելի, քան $50-80՝ երկու ուղղությամբ: Դեպի Քութաիսի՝ մի քիչ ավելի թանկ՝ $80-120: Ասացեք, խնդրեմ, ինչու՞ է, գրողը տանի, դեպի Երևան ավիատոմսի գինը $300-500: Ես, հաստատ, համեմատելու բան ունեմ՝ արդեն այցելել եմ 142 երկիր, հունիսին այդ թիվը կդառնա 145:
Ինձանից նեղացած երևանյան տուրօպերատորները և որոշ ավիաընկերությունների ներկայացուցիչներ պնդում են, թե իբր Լապշինը զբոսաշրջությունից ոչինչ չի հասկանում: Իսկ մենք հզոր դեմքեր ենք, ամենաբարձրակարգ մասնագետները: Հենց այդ պատճառով է Հայաստանը վերածվել է Եվրոպայի և ԱՊՀ ամենաթանկ ուղղություններից մեկը: Հայաստան է այցելում երկու անգամ ավելի քիչ զբոսաշրջիկ, քան ալիևյան Ադրբեջան, և հինգ անգամ ավելի քիչ, քան Վրաստան: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ այդ վայ-փորձագետնեը, փաստորեն, մենաշնորհատեր են և ամբողջ ուժով արգելակում են ինչպես դեպի Երևանի և Գյումրիի շուկա մրցակիցների (այդ թվում՝ մատչելի ավիաընկերությունների) մուտքը, այնպես էլ բարձր են պահում ավիատոմսերի գները: Նույնիսկ ռուսական «Պոբեդան» մարտերից հետո մտավ Գյումրի: Պատկերացնում եմ, թե ինչ կաշառքներ և ատկատներ են այնտեղ շրջանառվել, որպեսզի նրանք կարողանան աշխատել:
Կան թանկության օբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ Երևանի և Գյումրիի օդանավակայանները արգենտինացի գործչին հանձնելու մութ սխեմաները: Իսկ նա անմիջապես բարձրացրեց օդանավակայանի տուրքերը: Նրա կողմից գանձվող տուրքերի հանդեպ որևէ վերահսկողություն չկա, վաղը նա կարող է էլ ավելի բարձրացնել դրանք: Սակայն դա չէ ամենամեծ չարիքը: Ճիշտ է, Երևանում տուրքերը բարձր են, սակայն կազմում են մոտ $37՝ յուրաքանչյու ուղղության համար: Սակայն նույնիսկ այդպիսի տուրքերի դեպքում տոմսերը չեն կարող երկուսից երեք անգամ թանկ լինել, քան Թբիլիսիում և հինգ անգամ ավելի թանկ, քան Քութաիսիում կամ Կիևում:
Իսկ զբոսաշրջիկնե՞րը: Նրանք «քվեարկում են ոտքերով»՝ ինչպես իմ իսրայելցի ընկերները, որոնք հիանալի, համեղ և հյուրընկալ Հայաստանի փոխարեն իրենց շեկելները, դոլարները և եվրոները թողնում են կուշտ Մեծ Բրիտանիայում կամ արևային Հունաստանում:
Ի՞նչ զբոսաշրջության զարգացման կարող է լինել խոսքը
Համաշխարհային բանկի կայքում կան հիանալի վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս աշխարհի երկրների տնտեսական զարգացումը: Այնտեղ մանրամասն շոշափվում է նաև զբոսաշրջության և դրանից ստացված եկամուտների թեմաները: Ահա տուրիզմից ստացված եկամուտները 2018 թ. համար՝ միլիարդ դոլարով՝
Հայաստան՝ $1.14,
Վրաստան՝ $2.97,
Ադրբեջան՝ $3.21,
Բուլղարիա՝ $4.67,
Իսրայել՝ $7.57,
Հունաստան՝ $18.82:
Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: Եվ ինչքան բան կարելի էր ստեղծել այդ փողով: Արդյո՞ք շատ, թե քիչ է այդ 600 միլիոն դոլարի կորուստը:
– Հայաստանի ՊՆ 2019 թ. բյուջեն 468 միլիոն դոլար է,
– Կրթության նախարարության 2019 թ. բյուջեն՝ 220 միլիոն դոլար,
Արեք եզրակացություններ»:
Ալեքսանդր Լապշինը գրառումներից մեկում նշել է, որ այս և մյուս խնդիրների մասին զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անցած տարվա ապրիլին նա նույնպես բարձրացրել էր հարցը: Սակայն ոլորտի պատասխանատուները սվիններով էին ընդունել օտարերկրացու կարծիքը դեպի Հայաստան ավիատոմսերի թանկության և մեր երկրում հյուրանոցային ծառայությունների՝ հաճախ անմատչելիության վերաբերյալ: Մեր կարճ ուսումնասիրությունը նույնպես անկբախ դարձրեց Երևանի և Քութաիսիի ավիատոմսերի գների տարբերությունը: Էգեյան ավիաընկերության տոմսի արժեքը Երևանից Աթենք արժե 179 հազար դրամ, իսկ Քութաիսիից՝ WizzAir ընկերության տոմսը՝ մոտ 97 հազար դրամ: Իսկ տուրիզմի աճը դանդաղում է: Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ներգնա տուրիզմի հավելաճի դանդաղմանը և ներկայացրել դանդաղման հավանական պատճառները:
b4b.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր