Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

22 սեպ 2022 11:49

Տեսանյութ.ՌԴ-ն իրավունք չունի արգելելու, հենց վաղվանից Հայաստանի համար զենք ձեռք բերելու իմ պատրաստակամությունն եմ հայտնում

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը News.am-ին տված հարցազրույցում նշել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ընդամենը կա հրադադարի փաստաթուղթ։


«Եթե մենք ՌԴ-ից ակնկալում ենք զորքի ներգրավվածություն, չպետք է մոռաանք, որ ՌԴ զորքը՝ 102-րդ բազան, գտնվում են ՌԴ-ում, և եթե ՀՀ-ն մոբիլիզացիա չի հայտարարում, ինչու ՀԱՊԿ-ը պետք է մտածի, որ Հայաստանին ռազմական օգնություն է պետք»,-ասել է նա։


Երվանդ Թարվերդյանը նաև նշել է, որ վարչապետը հայտարարում է, թե ունենք գումար, սակայն չենք կարողանում զենք ձեռք բերել, որպես տնտեսական գործիչ, պատրաստ է անձամբ ներգրավված լինել Հայաստանի համար զենք ձեռքբերելու գործընթացին։




«Պատրաստակամ եմ և բոլոր գործարարներին, որոնք ունեն բավականաչափ փորձ, հայտնել իրենց պատրաստակամությունը՝ այս գործընթացներին մասնակցելու, եթե կառավարությունը չի կարողանում ինքնուրույն զենք ձեռք բերել։ Աշխարհում մի շարք պետություններ են զենք արտադրում, մանավանդ պաշտպանողական զենք։ Այստեղ է, որ ՌԴ-ն իրավունք չունի»,-ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր