Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

23 սեպ 2022 15:34

Ռուսաստանում աշխատող ախալքալաքցիները չեն վախենում մոբիլիզացիայից

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո այդ երկրում աշխատող ախալքալաքցիների շրջանում խուճապ չկա, պատճառն այն է, որ նրանցից շատերը կա՛մ Հայաստանի քաղաքացիներ են, կա՛մ լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ չեն ծառայել կամ հաշվառված չեն եղել Ռուսաստանում զինվորական ծառայության մեջ։ Այս մասին գրում է Jnews կայքը։ 


«Որևէ խուճապ չկա և մերոնք հետ չեն գնում: Չնայած արդեն վերադառնալու ժամանակն է, շուտով տուն կգնանք: Դեռ բոլորս աշխատում ենք, առանց այն էլ դժվար տարի էր: Մերոնք չեն վախենում. այն մարդիկ են, ովքեր չեն ծնվել այստեղ՝ Ռուսաստանի Դաշնությունում և չեն ծառայել բանակում: Իսկ մոբիլիզացիայով զորակոչում են նրանց, ովքեր արդեն ծառայել են և կոչում ունեն»,- ասել է ՌԴ քաղաքացիություն ունեցող Ախալքալաքի բնակիչը:


Սակայն այնտեղ ծնվածները, հեռացած ախալքալաքցիները, ովքեր չէին մտածում, որ երբևիցե Ռուսաստանից կվերադառնային հայրենիք, բոլորովին այլ վերաբերմունք ունեն մոբիլիզացիայի նկատմամբ, և հիմա փորձում են հետ ուղարկել իրենց որդիներին։


«Իհարկե, երեխաների համար վախենում ենք, ես ունեմ զորակոչիկ 18 տարեկան տղա, 19 տարեկան եղբորորդի: Տղաս անձնագիր չունի: Հենց որ ստանա, անմիջապես հետ կուղարկեմ Ախալքալաք»,- ասել է Ս.Մ.-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր