ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

24 սեպ 2022 15:34

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Շրջանառվող լուրերը, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։


Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:
«Հրապարակ»-ը գրել էր, որ ջոկատը կազմված է եղել Արցախում կռված, լավ պատրաստված տղերքից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորներից ու թիկնապահներից:


«Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը»,- հայտնել էր կայքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր