Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

26 սեպ 2022 18:51

Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել

Քրդական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ԿԳԲ-ն (ուրիշ անվանում դժվարանում եմ տալ) Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների, ովքեր զինյալ պայքար են մղում Թուրքիայի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Այն Թուրքիայի, որը հայերի դեմ ցեղասպանություն է գործել, 1993 թվականից արևմուտքից շրջափակել է Հայաստանը, միջազգային ատյաններում միշտ հակահայ քաղաականություն է իրականացրել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրամադրել է բայրաքթարներ, զինվորական կոնսուլտանտներ, վարձկաններ, հետախուզական տվյալներ և որի գլխ․ շտաբը փաստացի ղեկավարել է Հայաստանի դեմ պատերազմը։ Իսկ այսօր Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն այդ նույն թշնամի Թուրքիային են հանձնում քուրդ մարտիկներին։ Շատ բան չեմ կարող հրապարաային ասել, բայց 30 տարիների ընթացքում Թուրքերը բազմաթիվ անգամներ են պահանջել իրենց հանձնել ինչ ինչ պատճառներով Հայաստանում հայտնված քուրդ մարտիկներին ու միշտ մերժում են ստացել։ Այսօր, հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել։ 


1999-ին, հույն-թուրքական մերձեցման ժամանակ հույները թուրքերին հանձնեցին Օջալանին։ Հետո հասկացան, թե ինչ սխալ են գործել, թուրքերին ինչպես են իրենց խաբել։ Թավշյա իշխանությունները ոչ իրենց, ոչ ուրիշների սխալներից են ինչ որ բան սովորում։


Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին․․․


ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից 





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր