Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

26 սեպ 2022 12:12

Ուժայիններն ու ՊՆ-ն կարող են համոզել Պուտինին փակել ելքը, քանի դեռ ուշ չէ.Որքան տղամարդ է լքել ՌԴ-ն մոբիլիզացիայի հայտարարումից հետո

Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մոբիլիզացիայի մասին, 261 000 տղամարդ լքել է Ռուսաստանը։ Այս մասին «Նովայա գազետա. Եվրոպա»-ին հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի աղբյուրը։


Զորակոչի տարիքի տղամարդկանց համար սահմանները փակելու մասին Կրեմլում քննարկումները սկսվել են չորեքշաբթի օրը, երբ ուժային կառույցներից սկսել են տվյալներ ստանալ Ռուսաստանից մեկնող տղամարդկանց թվի մասին, գրում է թերթը։


Ըստ թերթի զրուցակցի՝ ԱԴԾ վերջին զեկուցագրում նշվում է Ռուսաստանի Դաշնությունից հեռացած 261 հազար թիվը։ Ընդ որում, «նախագահի աշխատակազմում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ ուժայիններն ու պաշտպանության նախարարությունը կարող են համոզել Պուտինին փակել ելքը, քանի դեռ ուշ չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր