Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 սեպ 2022 14:35

Առաջարկում են առանց դիմադրության հանձնել Հայաստանը, թե ինչպես են մեզ թուրքացնելու ռուսիֆիկակցնելու, եվրոպականացնելու և վերջնականապես ջնջելու աշխարհի երեսից

Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը երկար-բարակ քննարկելու հարկ չկա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ե՛վ Փաշինյանը, և՛ Տեր-Պետրոսյանն այլևս բաց տեքստով ասում են, որ պետք է հանձնվենք թուրքի, ռուսի, ամերիկացու, եվրոպացու ողորմածությանը և թույլ տանք, որ նրանք բոլորով Հայաստանի և հայերի հետ անեն այն ամենն, ինչ կցանկանան։


Ճիշտ է, այդ պարագայում, բնականաբար, պարտավորված ենք լինելու մոռացության տալ Հայաստանի քաղաքական շահերն ու իրավունքները, Հայաստանի ինքնիշխանությունն ու անգամ մշակութային ինքնուրույնությունը։ Առաջին հերթին, իհարկե, կոչ է արվում հրաժարվել Արցախից ու արցախահայության՝ հայրենի հողում ապրելու իրավունքից՝ այդպիսով Սյունիքը, Գեղարքունիքը և Տավուշը թշնամու համար դարձնելով ծայրաստիճան խոցելի ու գրեթե անպաշտպանունակ շրջաններ։


ԱՅԼԵՎՍ Ո՛Չ ՄԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԿԵՑՑԵ՛ ՓՐԿԱՐԱՐ ՈՒ ՊԵՐՄԱՆԵՆՏ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ։ Սա է նրանց քարոզը։ Իսկ թե ինչպիսի վայ-խաղաղություն բերեց մեզ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, այդ մասին նրանք խոհեմաբար լռում են։


Ընդ որում, հանձնվելուց, հրաժարվելուց և մոռանալ-ուրանալուց հետո էլ Հայաստանն ու հայերը անվտանգության երաշխիքներ դարձյալ չեն ունենալու, որովհետև հայտնվելու են ռազմական, միջազգային իրավական ու նաև հոգեբանական տեսակետից է՛լ ավելի թույլ ու տկար վիճակում։ Միայն քաղաքականապես անմեղսունակները կարող են դեռ հավատալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության պայմանագրերը», «սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան» ընդունակ են հետ պահել այդ երկու հայատյաց ու ֆաշիստական պետություններին՝ Հայաստանը վերջնականապես հոշոտելու և ոչնչացնելու մտադրությունից և վաղուց ի վեր մշակված ծրագրերից։


Կարճ ասած՝ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանն առաջարկում են առանց դիմադրության հանձնել Հայաստանը, այնուհետև վիզը ծռած ապրել՝ սպասելով, թե ինչպես են մեզ թուրքացնելու (ներառյալ մահմեդականացնելու), ռուսիֆիկակցնելու, եվրոպականացնելու և վերջնականապես ջնջելու աշխարհի երեսից։ Այսքան մի բան։


Ամբողջ հարցն այն է, թե պատրա՞ստ է արդյոք հայ ժողողուրդը տրվելու այս դյութիչ անձնատվական քարոզին ու սեփական կամքով ինքնաբնաջնջվելու։ Թե՞ նորից ենք ընտրելու պայքարի, դիմադրության, ազգային փրկության և հզորացման ճանապարհը։
Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր