Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

29 սեպ 2022 10:33

Տեղեկությունները, թե ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ են քաշվել` կեղծ են

Ընկերներ, տեղեկությունները թե ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ են քաշվել` կեղծ են, չկա նման բան։ Այս մասին տեղեկացնում է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը


«Եթե նման բան լիներ, վստահաբար, ՊՆ-ն մեծ ուրախությամբ առաջինը կտարածեր այդ լուրը։


Նման իրավիճակներում, երբ չի բացառվում սահմանի որևէ հատվածում հերթական միջադեպը կամ գործողությունը լինի, ու ինֆորմացիոն դաշտը նման կեղծ տեղեկություններով է լցվում, դա լավ բանի չի բերելու։ Փորձեք պահպանել զգոնություն և սթափություն, ինչքանով որ այս խառը ժամանակներում հնարավոր է։


Եթե որևէ նոր զարգացում լինի սահմանային իրավիճակի վերաբերյալ, գրառում կանեմ, եթե չէ` արդեն առավոտյան կամփոփենք գիշերը։


Աստված պահապան մեր հայրենիքին»,- գրել է Թորոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր