Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը          Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար       Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք    

30 սեպ 2022 12:44

Տեսանյութ. «Բոլորը ՌԴ-ից քոչում են, պանիկա է». արդյո՞ք ՌԴ-ն կօգտվի հայ-ռուսական բարեկամության մասին պայմանագրից՝ իր քաղաքացիներին ՀՀ-ից պատերազմի դաշտ տանելու համար

Հարյուր հազարավոր ռուսաստանցիներ՝ հիմնակում զորակոչային տարիքի երիտասարդներ, լքում են Ռուսաստանը։ Սեպտեմբերի 21-ից Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայից հետո Ռուսաստանի սահմանային անցակետերում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող հերթեր են։ Հեռանում են նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող բազմաթիվ այլազգիներ, այդ թվում՝ հայեր։
Սամվել Բաղդասարյանը երկու օր առաջ 22-ամյա որդուն մի կերպ է կարողացել տեղափոխել Թբիլիսի, որ չդառնա Ուկրաինայի դեմ Պուտինի հրահրած ռազմական ագրեսիայի հավանական զոհերից մեկը։ Սամվելին Factor TV-ն հանդիպեց Թբիլիսիի հայկական եկեղեցու տարածքում։
Ռուսաստանը լքելն այնքան էլ հեշտ չէ։ Սամվել Բաղդասարյանն իր և ընկերոջ որդու հետ Թբիլիսի հասնելու համար նախ Նիժնի Նովգորոդից ինքնաթիռով մեկնել է Սոչի, ապա մեքենայով՝ մինչև Լարսի անցակետ։ Սահմանը հատելուց հետո Վրաստանի մայրաքաղաք հասել են տաքսիով՝ մեկ անձի համար 50 հազար ռուսական ռուբլի վճարելով։
Ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են նաև Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհներին:
Ֆինլանդիան, սակայն, հայտարարել է, որ այսօր կեսգիշերից սահմանը շենգենյան տուրիստական վիզաներ ունեցող ռուսաստանցիների համար փակելու է։
Մինչ այդ, Կրեմլը զորակոչային տարիքի քաղաքացիների կողմից երկիրը լքելու մասին լուրերը չափազանցված է համարում՝ չհրապարակելով թվեր, թե մասնակի մոբիլիզացիայից հետո քանի՞ քաղաքացի է հեռացել ՌԴ-ից։ Այնինչ, օրինակ, Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ից մինչև 26-ը ներառյալ երկիր է մտնել ՌԴ շուրջ 80 հազար քաղաքացի, որից 62 հազարը հեռացել է երկրից։ Հայաստանն առայժմ չի հայտնում, թե Պուտինի հայտարարած մոբիլիզացիայից հետո ՌԴ քանի քաղաքացի է մուտք գործել երկիր։
Ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն է՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ Թբիլիսիի Հավլաբար թաղամասից ամեն օր շուրջ մեկ տասնյակ մեքենաներ ռուսաստանցիների են տեղափոխում  Հայաստան։
Իրենց երկիրը լքած ռուսաստանցիները հիմնականում խուսափում են խոսել տեսախցիկի առջև, հույս ունեն, որ մի օր կրկին վերադառնալու են Ռուսաստան։ Նրանցից մեկը, որը չցանկացավ անձը բացահայտել, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Թբիլիսի է հասել Սանկտ Պետերբուգից, սակայն Վրաստանն իր համար տարանցիկ երկիր է, որոշել է ժամանակավոր բնակվել Երևանում։
Ռուսաստանից հեռացողները հայտնում են նաև պետական ծառայողներին մեծ կաշառքներ տալու մասին, որպեսզի կարողանան հատել սահմանը։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները, այնուհանդերձ, մտավախություն ունեն, որ Երևանը զորակոչի տարիքի տղամարդկանց կփոխանցի Մոսկվային՝ հաշվի առնելով երկու երկրների համագործակցության շրջանակը։ Առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան՝ արդյո՞ք Ռուաստանը կօգտվի հայ-ռուսական բարեկամության մասին պայմանագրից՝ իր քաղաքացիներին Հայաստանից պատերազմի դաշտ տանելու համար։
Հարկ է նշել, որ այդ պայմանագրերը մինչ այժմ չեն գործարկվել, երբ օգնության անհրաժեշտություն է ունեցել Հայաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր