«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս          Ուղիղ.Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում       Տեսանյութ.Այսօրվա հանրահավաքը կայանալու է. մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու մեր սիրելի հայրենակիցներին    

30 սեպ 2022 13:50

Ուկրաինայում մի քանի օրվա ընթացքում կարող է խաղաղություն հաստատվել. Լուկաշենկո

Ուկրաինայում մի քանի օրվա ընթացքում կարող է խաղաղություն հաստատվել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ի թղթակիցը։


«Այսօր շատ է խոսվում այս հակամարտության մասին։ Միեւնույն ժամանակ, շատերն ասում են, որ խաղաղություն կցանկանային այդ երկրում։ Հատկապես՝ եվրոպացիները, քանի որ այդ հակամարտությունը մեր եվրոպական տանն է։ Եվ եթե եվրոպացիներն անկեղծորեն ցանկանում են դա, ապա մի քանի օրվա ընթացքում կարելի է խաղաղության հասնել։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ դա եւ նախազգուշացնում եվրոպացիներին՝ նորից մտածել եւ ամեն ինչ անել, որպեսզի այդ երկրում խաղաղություն լինի»,- կոչ է արել Բելառուսի ղեկավարը։


Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն իր ամբողջ ուժով անկեղծորեն փորձել է կանխել այդ խելագարությունը։ «Եվ պետք չէ այսօր մեզ նախատել համաագրեսիայի կամ այլ բանի համար։ Մենք միշտ եղել ենք, կանք եւ կլինենք մեր Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ մեր դաշինքն ավելի սերտ է, քան ՆԱՏՕ-ի դաշինքը։ Ի՞նչ եք ուզում մեզնից։ Բայց միեւնույն ժամանակ մենք ասում ենք, որ Ուկրաինայում չենք կռվելու։ Եկեք խաղաղ համագործակցենք։ Ուկրաինացիները Բելառուսին կշտամբելու ոչինչ չունեն։ Մեզ՝ բելառուսներիս, կշտամբելու բան չկա։ Մենք չենք սկսել Ուկրաինայի հետ հակամարտությունը։ Այդ նրանք էին, որ արեւմտյան տերություններից եւ Ամերիկայից առաջ փակեցին երկինքը մեր ինքնաթիռների թռիչքների համար եւ Բելառուսի տնտեսական շրջափակում հայտարարեցին, ասել է պետության ղեկավարը։- Ինչո՞ւ եք հիմա անհանգստանում ու մեզնից ինչ-որ բան պահանջում։ Մենք սրբորեն կատարում ենք Ռուսաստանի հետ մեր պայմանավորվածությունները։ Եւ այդ մասին մինչեւ հակամարտությունը ՆԱՏՕ-ում եւ առավել եւս Ամերիկայում բոլորը գիտեին: Բայց մենք ոչ ոքի չենք սպանել եւ չենք պատրաստվում սպանել»:


Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը միշտ բանակցությունների կողմնակից է եղել, եւ հենց բելառուսական հողում է կայացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների երեք փուլ։ «Մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բայց ինչ-որ մեկին պետք է այդ արյունահեղությունը: Ո՞ւմ… Դուք, դիվանագետներդ, պարզեք»,- ամփոփեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր