Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հոկ 2022 16:35

Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար

Իրանում «գլխաշորերի հեղափությունը» տապալվեց, կազմակերպիչները չկարողացան հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Իրանում ներքին իրադրության պայթեցմանը, որը կհասցներ իշխանափոխության։ «Փաստինֆո»-ի եթերում նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ կարեւորելով Իրանի դերը Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։


«Շատ կարևոր է Իրանի դերն այն գործընթացներում, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի շուրջ։ Բնական է , որ Ադրբեջանի հետ այս չավարտված պատերազմի պայմաններում,Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է կայուն Իրան։ Հաշվի առնելով Իրանի հստակ, հավասարակշռված դիրքորոշումը՝ հայ-իրանական սահմանի, Ադրբեջանի տարածքային նկրտումների հետ կապված, որ մեզ անհրաժեշտ է զարգացող և կայուն Իրան»,-շեշտեց միջազգայնագետը։


Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի և Իրանի ԳՇ պետի հանդիպման մասին, Բալասանյանը նշեց, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակ չունի օկուպացնել Հայաստանի տարածքները։ Միջազգայնագետը շեշտում է մի կարևոր հանգամանք․ ո՞ր տարածքները նկատի ունի Հասանովը, որն է Ադրբեջանը համարում ՀՀ տարածք։


«Հաշվի առնելով վերջին օրերին աղմուկ բարձրացրած հայտարարությունները Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, և Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ինքն ունի հավակնություններ, այստեղ է առաջանում այդ հարցը, թե Զաքիր Հասանովը խոսելով Հայաստանի սահմանների և տարածքների մասին, որոնք Ադրբեջանը չի ցանկանում օկուպացնել, որ տարածքներին է վերաբերում»,-նշեց Բալասանյանը։


Հետևելով այդ իրադարձություններին, միջազգայնագետի ուշադրությունից չի վրիպել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Իրանը, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ցանկացած հանդիպման ժամանակ, ոչ մի առիթ բաց չի թողնում շեշտելու, որ հայ-իրանական պատմական սահմանը չի կարող փոփոխության ենթարկվել։


Վերջին օրերին Ադրբեջան էր ժամանել նաև Իսրայելի պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ Ադրբեջան- Իսրայել ռազմաքաղաքական հարաբերությունների մասին շատ է խոսվել։ Հայտնի է , որ Իսրայելն այսօր Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարն է։ Գրիգոր Բալասնյանն անդրադառնալով Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծման հարցին, նշեց, որ դա լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար։


«Սա վտանգավոր է նաև այն առումով, որ Իրանի սահմանը ուսումնասիրելուց և Իրանի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելուց զատ, իսրայելական անօդաչուները հետախուզական թռիչներ են իրականացնելու նաև Հայաստանի տարածքով՝ Հայաստանի թշնամիներին փոխանցելով իրենց համար անհրաժեշտ տեղեկատվությունը»,-նշեց միջազգայնագետը։


Այդ և այլ մանրամասների մասին՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր