Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել ,մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից բացի ոչ մի առարկայական արդյունք չկա.«Փաստ»

Ավելին, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ մասին անգամ բաց տեքստով է ասել, թե «Հայաստանն ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան Ռուսաստանից»։ Այս «ալիքն» աննկատ չի մնացել ռուսաստանյան լրատվականների «աչքից», և բավական բուռն անդրադարձ կա թեմային։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ խմբակցության հետ վերջին հանդիպման, ինչպես նաև առանձին զրույցների ժամանակ նշված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել և առանձնապես մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից այն կողմ գործնականում ոչ մի առարկայական արդյունք չկա. նա հստակ ակնարկել է, որ ոչինչ չի ստացվում, Արևմուտքի նպատակը ոչ թե իրապես Հայաստանին օգտակար լինելն է, այլ տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելը և Ռուսաստանին ու Իրանին վնասելը:
Նա նաև նշել է, որ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չեն կարողանում ստանալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում