Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 հոկ 2022 11:11

Թե ինչու՞ վարչապետը հայտարարեց՝ «ՀՀ-ն Ադրբեջանի մաս է» ձևակերպումը՝ այդքան էլ լեզվի սայթաքում չէր

Շատերը նկատեցին, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հարցը, որը հնչեցվեց երեկ, նախորոք նախապատրաստված էր: Դա այն առիթը պիտի հանդիսանար, որ Նիկոլ Փաշինյանը հանդես գար նոր հայտարարություններով: Այս անգամ, նա փաստացի խոստովանեց, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ» թեզը: Մնացածը, երբ նա սկսեց իր հերթական մեղադրանքները առ ՀՀ Երկրորդն նախագահ Ռոբերտ Քոչարյան և ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, լիրիկայի ժանրից էին: Նույնիսկ հանրության ամենաթերզարգացած հատվածի համար էր պարզ, որ Նիկոլ Փաշինյանի «քննադատությունները» նախկինների հասցեին, ունեին արդարանալու նպատակ, թե իբր «Արցախը Ադրբեջանի կազմում, հաստատել է ոչ թե ինքը՝ Փաշինյանը, այլ նախկին նախագահները»:


Բայց միայն Արցախով չսահմանափակվեց Փաշինյանը իր դատողություններում: Նա Հայաստանի ապագա հնարավոր կործանման հիմնավորման հիմքը փորձեց դնել, որպեսզի այս հարցում էլ մեղքը գցի նախկինների վրա:


Իսկ թե ինչու՞ նա հայտարարեց, որ «Հայաստանը Ադրբեջանի մաս է» ձևակերպումը՝ այդքան էլ լեզվի սայթակում չէր, և ինչ նկատի ուներ նա, այդ արտահայտությունը անելով, դա բոլորովին նոր խոսույթ է, ինչի մասին նա պատրաստվում է խոսել մոտ ժամանակներս: Նրա իրական բոլոր նպատակների և գործողությունների մասին կխոսենք մեկ այլ անգամ: Միայն սահմանափակվենք նրանով, որ Փաշինյանը միայն Արցախով չի սահմանափակվելու, և հայ հանրությունը մոտ ժամանակներս կհամոզվի դրա մեջ:


Սա է իրականությունը:
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր