Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

08 հոկ 2022 13:42

Որքան խորանում են Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի և Իրանի հակասությունները, այնքան լայն հնարավորություններ են բացվում մեզ համար

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանը դեռևս ունի հնարավորություն և ռեսուրսներ, որ կարողանա կանխել այս անկումը և զսպել հայկական տարածքների նոր զիջումները։ Դրանք միաժամանակ քաղաքական և ռազմական են։

Որքան խորանում են Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի և Իրանի հակասությունները, այնքան լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի համար' խուսափելու թուրքական ծրագրով պայմանագրի կնքումից ու ժամանակ շահել զինվելու համար։ Իսկ մենք գիտենք, որ քաղաքական հարցերում ճնշում են բացառապես զենքի շնորհիվ։

Մենք մինչև 2020-ը զենք ունեինք, հետևաբար ոչինչ չէինք տալիս։ 

Պետք է շատ արագ հայացքով շրջվել դեպի Հունաստան -Ռուսաստան-Իրան եռյակը։
Սա առաջին քայլն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր