Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին          Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հոկ 2022 16:15

ՌԴ-ի շամանները գործի են անցել.զինվորների ոգին բարձրացնելու և երկրի բոլոր թշնամիների նկատմամբ հաղթանակի հասնելու ծես է անցկացվել

Ռուսաստանի գերագույն շաման Կարա-օլ Դոպչուն-ոոլը երախտագիտության խոսքերով դիմել է երկրի մյուս շամաններին ընդհանուր ծեսի համար, որը նրանք կատարել են ի աջակցություն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակցող ռուս զինծառայողների։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ ի պաշտպանություն հողի, ժողովրդի և հայրենիքի, ինչպես նաև զինվորների ոգին բարձրացնելու և ամրապնդելու և Ռուսաստանի բոլոր թշնամիների նկատմամբ հաղթանակի հասնելու ծեսն անցկացվել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին։

Դրան մասնակցել են շամաններ Վլադիվոստոկից, Եկատերինբուրգից, Կազանից, Կեմերովոյից, Կրասնոյարսկից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, ինչպես նաև Տուվայից և Խակասիայից։

2021 թվականի օգոստոսին Ռուսաստանի գերագույն շամանը Կիզիլում (Տիվայի Հանրապետության մայրաքաղաք) տեղի ունեցած Շամանների Համառուսաստանյան III համագումարի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ չորս հազար շաման, և նրանց թիվն աճում է ամեն տարի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր