Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 հոկ 2022 10:35

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար քողարկված պայթուցիչը բեռնատարում է հայտնվել Երևանում․Ձերբակալվածների մեջ կա նաև հայ․ ՌԴ ԱԴԾ. infoport.am

ԱԴԾ-ի տվյալներով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունի համար նախատեսված պայթուցիկը Օդեսայից ուղարկել են Բուլղարիա, Վրաստան և Հայաստան: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել է փաստաթղթերի փոխարինում ։

Դրանից հետո այն ուղարկողն արդեն եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա):

Ապա բեռը Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել է ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում:

Ձերբակալվածել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը, Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել Է նաև Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի զննության տեսանյութը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր